Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

14.03.2014, 16:37
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թեկնածուների մրցաշարի երկրորդ տուրում հաղթեց ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։
Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

ԵՐԵՎԱՆ, 14 մատի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թեկնածուների մրցաշարի երկրորդ տուրում հաղթեց ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։

13-րդ քայլին ադրբեջանցին կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով կորցրեց թագուհուն։ Մամեդյարովը հուսահատ պայքարից հետո 44-րդ քայլում ստիպված եղավ հանձնվել։

Արոնյանը զիջել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին թեկնածուների մրցաշարի առաջին տուրում, որը մեկնարկել է հինգշաբթի Խանտի Մանսիյսկում։

Առաջին տուրի մնացած բոլոր հանդիպումները (Դմիտրի Անդրեյկին (ՌԴ)– Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ)–Պետր Սվիդլեր (ՌԴ), Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան)–Վեսելին Տոպալով (Բուլղարիա)) ավարտվել են ոչ–ոքի հաշվով։

Խանտի Մանսիյսկում անցկացվող մրցաշարի վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատի թագի համար պայքարել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։

Արոնյանը մասնակցում է մրցաշարին երրորդ անգամ։–0–