ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի ներկայացուցիչները 5 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել մարտի 8–9–ին Թբիլիսիում կայացած Կոնտակտային մարտարվեստների 2-րդ միջազգային բաց առաջնության ժամանակ, տեղեկացրել են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Առաջնությանը մասնակցել են Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող մարզիկներ։ Հայաստանը ներկայացնում էր 8-16 տարեկան պատանիների և մեծահասակների ֆեդերացիայի հավաքականը` 30 մարզիկով։
Ոսկե մեդալներ են նվաճել Վահան Ասատրյանը, Սաշա Արամյանը, Էմմա Ղազարյանը, Վարդգես Մաթևոսյանը, Էդվին Ավագյանը, արծաթե մեդալներ են նվաճել Շահեն Մանուկյանը, Համազասպ Շահբազյանը, Վահե Վանեսյանը, Արմեն Սանոսյանը, Հովհաննես Մինասյանը, Նարեկ Եսայանը, բրոնզե մեդալների են արժանացել Արթուր Մադոյանը, Էմիլ Ավետիսյանը, Բենիկ Շահինյանը։
«Մեր մարզիկները ցույց տվեցին բարձր պատրաստվածություն: Ընդհանուր առմամբ գոհ ենք, սակայն նաև նախանշել ենք զարգացման հեռանկարները», – ասել է Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը։
Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004 թվականից: Այս ժամանակահատվածում ֆեդերացիան արդեն ունի Եվրոպայի և Եվրասիայի ոսկե և արծաթե մեդալակիրներ` Վանիկ Պապոյան՝ Եվրոպայի չեմպիոն 36 կգ քաշային կարգում, Մարտին Այվազյան՝ 59 կգ քաշային կարգում, ոսկե մեդալակիր, ֆեդերացիայի անունը բարձր են պահում նաև Տիգրան Դավթյանը, Տիգրան Մխիթարյանը, Հայկ Եսայանը, Արտակ Բաղդասարյանը և այլոք։–0–