ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում ավարտված արագ շախմատի մրցաշարում 383 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը, տեղեկացնում է armchess.am կայքը։
Մխիթարյանն 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միայն կես միավորով ետ մնացել հաղթողից ` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից: Մրցաշարի մյուս ութ պարտիաները Մխիթարյանն ավարտել է հաղթանակով։
2012 թվականին Մխիթարյանը հաղթանակ է տարել նաև Բրազիլիայի Իտու քաղաքի արագ շախմատի մրցաշարում։ -0-