ՀՖՖ գործադիր կոմիտեն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է Բեռնար Շալանդի թեկնածությունը

10.03.2014, 16:42
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն երկուշաբթի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդի թեկնածությունը, հայտնում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
ՀՖՖ գործադիր կոմիտեն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է Բեռնար Շալանդի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն երկուշաբթի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդի թեկնածությունը, հայտնում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Կա կարծիք, որ մենք ուշացնում ենք հավաքականի նոր մարզչի նշանակումը, ես համաձայն չեմ։ Մենք փորձել ենք չշտապել և հրատապ որոշումներ չընդունել»,– երկուշաբթի ասուլիսի ընթացքում հայտնեց նա։

Ըստ նրա, ֆեդերացիան ընտրություն էր կատարում 49 մասնագետի միջև, արդյունքում ընտրությունը կանգ է առել Շալանդի թեկնածության վրա, ում կօգնեն երկու օտարերկրացի և երկու հայ մասնագետներ։

Ֆեդերացիայի ղեկավարը հանդիսավորությամբ նոր մարզչին Հայաստանի հավաքականի շապիկ հանձնեց «Շալանդ» ազգանունով, մարզիչը կատակեց` շապիկի վրա պետք էր գրել «Շալանդյան»։

Շալանդի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտը։ -0-