ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների երկրպագուների միջև խաղը տեղի կունենա մարտի 5–ին` ազգային հավաքականների ընկերական հանդիպումից առաջ, հաղորդվում է ՌՖՄ–ի պաշտոնական կայքում։
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ընկերական հանդիպումների շարքից առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 5–ին, Կրասնոդարում Ֆաբիո Կապելոյի թիմը նույն օրը կընդունի Հայաստանի հավաքականին։
Հանդիպումից առաջ տեղի կունենա ֆուտբոլի աստղերի վարպետության դասը մանկատների սաների համար, ինչպես նաև կանցկացվի երկու երկրների երկրպագուների ընկերական հանդիպումը, որը տեղի կունենա Կուբանի պետական համալսարանի մարզադաշտում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
2005թ.–ից նման ընկերական հանդիպումների նախաձեռնողն է Բրիտանական խորհուրդը, և ՌՖՄ–ն պարբերաբար երկրպագուների թիմը ներկայացրել է տարբեր հավաքականների հետ խաղերում։
2014 թ.–ի աշխարհի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի հավաքականի մրցակիցներն են Հարավային Կորեայի, Բելգիայի և Ալժիրի հավաքականները։ Հանդիպումները կանցնեն հունիսի 17–ին, 22–ին և 26–ին։–0–