ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մադրիդի «Ատլետիկո» ակումբը չի համարձակվել նշել Խոջալուի իրադարձությունների տարելիցը և «Օսասունա» ակումբի հետ հանդիպմանը դուրս չի եկել սև թևկապներով, ինչպես այդ մասին ավելի վաղ տեղեկացնում էր պաշտոնական ակումբը։
Հայ երկրպագուների բազմաթիվ բողոքներից հետո, ովքեր կոչ էին անում չքաղաքականացնել ֆուտբոլը, փետրվարի 23–ին «Ատլետիկո» ակումբի պաշտոնական կայքից հեռացվել է Խոջալուի մասին գրառումը։
Իսկ հանդիպումն ավարտվել է «Օսասունայի» ջախջախիչ հաղթանակով` 3—0։
Հարկ է նշել, որ «Ատլետիկո» ակումբի տիտղոսավոր հովանավորն է Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը։ –0–