ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հոկեյի հավաքականը պարտավոր է 02016 թվականի աշխարհի առաջնության հաղթող դառնալ, հայտարարել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի հոկեյի հավաքականը Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ խաղում չորեքշաբթի 1։3 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի հավաքականին և դուրս է մնացել մեդալի համար մղվող պայքարից։
«Մոսկվայում անպայման պետք է հաղթել։ Առավել ևս Օլիմպիադայից հետո, որպեսզի վերադարձնենք հոկեյի ուժը։ Բնականաբար պետք է հաղթենք»,ժ–ասել է Տրետյակը լրագրողներին։
2016 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում ապրիլի վերջի, մայիսի սկզբին։ Խաղերը կանցկացվեն Մոսկվայի «Մեգասպորտ» համալիրում և Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում։-0-