Հայաստանի ֆուտբոլի հավաքականի չորս խաղացող և մեկ ըմբիշ բանակից տարկետում են ստացել

13.02.2014, 15:34
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում բանակից տարկետում է տրամադրել ֆուտբոլի հավաքականի չորս խաղացողի։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի չորս խաղացող և մեկ ըմբիշ բանակից տարկետում են ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում բանակից տարկետում է տրամադրել ֆուտբոլի հավաքականի չորս խաղացողի։
Ինչպես նիստի ընթացքում հայտարարեց սպորտի և երիտասարդության հարցերի  նախարար Յուրի Վարդանյանը, ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Էդգար Մանուչարյանը տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նախարարի խոսքով` մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամներ Արմեն Մանուչարյանին, Էդգար Բաղումյանին, Անդրեյ Շահգելդյանին։

Նա հայտնեց նաև, որ կառավարության որոշումով մինչև 2014 թվականի ձմեռային զորակոչը բանակի ծառայությունից ազատվել է նաև ըմբիշ Մուսա Մուրտազալիևը, ով հանդես է գալիս Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում։

«Մուսա Մուրտազալիևը հայկական հավաքականի կազմում հանդես կգա 2016 թվականին Բրազիլիայում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում, ինչպես նաև 2014 թվականի եվրոպական և աշխարհի առաջնություններում»,– ասաց Վարդանյանը։ -0-