ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Շաբաթ օրը Մադրիդում 75 տարեկան հասակում մահացել է Իսպանական մի շարք ակումբներում և Իսպանիայի ազգային հավաքականում իր աշխատանքով հայտնի ֆուտբոլային մարզիչ Լուիս Արագոնեսը, հայտնում է As–ը։
Պարբերականը տեղեկացնում է, որ իսպանացի մարզչի մահվան պատճառը լուրջ հիվանդությունն էր։
Արագոնեսը գլխավորել է Իսպանիայի հավաքականը 2004-2008 թվականներին և թիմն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձրել 1964 թվականից (իսպանացիները հաղթել են Եվրո-2008–ում)։
Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ատլետիկոն» 1977 թվականին դարձել է Իսպանիայի չեմպիոն։ Մարզիչը ղեկավարել է նաև «Բարսելոնան», «Վալենսիան», «Մալյորկան», իսկ վերջին տեղը թուրքական «Ֆենրբախչեն» էր, որը լքել է 2009 թվականին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-