ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերականգնվել է ծնկի հատվածում ստացված վնասվածքից հետո, կարող է դաշտ դուրս գալ փետրվարի 1–ին «Ուրալի» հետ կայանալիք ստուգողական հանդիպման ժամանակ, «Սովետսկի սպորտ» հրատարակությանը տված հարցազրույցում տեղեկացրել է «Սպարտակ» ակումբի մարզիչ Վալերի Կարպինը։
«Մովսիսյանը լավագույն դեպքում դուրս կգա փոխարինման», – ասել է Կարպինը։
Մովսիսյանը խորացրեց աջ ծնկի վնասվածքը նոյեմբերի 10–ին պրեմիեր լիգայի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի հետ խաղում (4:2), որի ժամանակ նա դարձել է հեթ–թրիքի հեղինակ։ Նոյեմբերի վերջին հարձակվողը, որը ընթացիկ առաջնությունում դարձել է 12 գոլի հեղինակ, ծնկի վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։–0–