ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Դուկենդո ֆուլ–կոնտակտ կարատեի հայկական հավաքականը կմասնակցի մարտարվեստի ձմեռային Օլիմպիադային, որը կանցկացվի հունվարի 25-26–ին Լաս Վեգասում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի դուկենդո ֆուլ–կոնտակտ կարատեի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Մայա Մանուկյանը։
«Մրցումներին կմասնակցի յոթ հայ մարզիկ։ Ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունն արդեն մեկնել է Լաս Վեգաս։ Թիմի գլխավոր մարզիչը Տիգրան Հովհաննիսյանն է»,– ասաց Մանուկյանը։
Մրցումների ժամանակ Հայաստանը կներկայացնեն Հայկ Մելքոնյանը, Արմեն Բաբայանը (պատանեկան տարիքային խմբում), Գրիգոր Սամսոնյանը (երիտասարդների խումբ), Էդգար Սողոմոնյանը, Պետրոս Այվազյանը, Հեղինե Ղարիբյանը, Անդրանիկ Անտոնյանը (մեծահասակների խումբ)։
2013 թվականը հաջող էր հայ մարզիկների համար։ Այսպես, կարատեի 10–րդ ակումբային առաջնությունում, որն անցել է նոյեմբերի 13-14–ին` իտալական Բերգամոյում, հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ դուկենդո կարատե ոճում։ -0