ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը վերջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնության 35 մասնակիցների կարճ ծրագրում` դուրս մնալով տղամարդկանց մենասահքի պայքարից։
Ինչպես նշվում է մրցաշարի պաշտոնական կայքում` պայքարը կշարունակեն 24 գեղասահորդներ։
Հայրապետյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Բուդապեշտում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ -0-