ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Լևոն Արոնյանը Վեյկ–ան–Զեեում անցկացվող մրցաշարում հաղթելով ամերիկացի Հիկարու Նակամուրային` դարձել է մրցաշարի միանձնյա առաջատարը։
Սպիտա խաղաքարերով խաղացող Արոնյանը Նակամուրային ստիպեց ընդունել պարտությունը 44-րդ քայլին։ Չորրորդ փուլում հաղթանակ են գրանցել նաև ռուս Սերգեյ Կարյակինը և կուբացի Լենյեր Դոմինգես Պերեսը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Արոնյանը, հավաքելով 4 հնարավորից երեք միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդում են Կարյակինը, Հարիկրիշնան, Սոն և Գիրին, որոնց ակտիվում 2.5–ական միավոր կա։-0-