Վեյկ–ան Զեեում անկացվող գերմրցաշարում Արոնյան-Ռապորտ խաղից հետո Արոնյանն ընդգրկվել է առաջատարների եռյակում

14.01.2014, 12:33
Վեյկ–ան Զեեում անկացվող Tata Steel գերմրցաշարում Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ և երկու միավորով ընդգրկվել է առաջատարների եռյակում։
Վեյկ–ան Զեեում անկացվող գերմրցաշարում Արոնյան-Ռապորտ խաղից հետո Արոնյանն ընդգրկվել է առաջատարների եռյակում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վեյկ–ան Զեեում անկացվող Tata Steel գերմրցաշարում Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ և երկու միավորով ընդգրկվել է առաջատարների եռյակում։

Առաջին տուրում Արոնյանը ոչ–ոքի էր խաղացել Պենտալ Հարիկրիշնայի հետ, երկրորդում` հաղթել Ֆաբիանո Կարուանային։

Երեք տուրերի արդյունքների համաձայն` 1-6–րդ տեղերը երկու միավորվ կիսում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Պենտալա Հարիկրիշնան, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին։-0-