ՖԻՖԱ–ի «Ոսկե գնդակը» շնորհվել է Կրիշտիանու Ռոնալդուին
14.01.2014,
10:27
ՖԻՖԱ–ի «Ոսկե գնդակը» շնորհվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՖԻՖԱ–ի «Ոսկե գնդակը» շնորհվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Այս մասին հայտարարվել է երկուշաբթի Ցյուրիխում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։
Ռոնալդուն 2013 թվականին 66 գոլի հեղինակ է դարձել ակումբի և ազգային հավաքականի 56 խաղի ընթացքում։ Նա չորս գնդակ հակառակորդի դարպաս է ուղարկել Շվեդիայի հետ ԱԱ-2014 թվականի խաղերում, որոնց արդյունքում պորտուգալացիներն աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել։
Ռոնալդուն արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի, որը 2010 թվականին միավորվել էր «ՖԻՖԱ–ի տարվա խաղացող» պարգևի հետ։ Վերջին չորս տարիների ընթացքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվում Մեսսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-