Առաջին միջին քաշային կարգում WBC արծաթե գոտի նվաճած Վանես Մարտիրոսյանը հայտնել է, որ պատրաստ է փետրվարի 11-ին մենամարտել աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Օրտիսի հետ:
Այդ մասին ամերիկահայը հայտնել է, երբ հայտնի է դարձել Անդրե Բերտոյի հետ Օրտիսի մրցապայքարի հետաձգման մասին՝ վերջինի վնասվածքի պատճառով, հաղորդում է gorodokboxing.com կայքը:
«Եթե ինձ խնդրեին փոխարինել Բերտոյին, ապա ես պատրաստ կլինեի ռինգ դուրս գալ Օրտիսի հետ ցանկացած պահին: Վիկտորը գիտի, թե ինչ տեղի կունենա, երբ ես հարվածեմ նրան: Ես պատրաստ եմ անգամ կիսամիջին դիվիզիոն իջնել»,-հայտնել է Մարտիրոսյանը, ով փետրվարի 4-ին պետք է ռինգ դուրս գա Տրոյա Լոուրիի դեմ:
Միաժամանակ, ինչպես նշում է պարբերականը, երեկ 25 տարեկանը բոլորած՝ աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Օրտիսի թիմն այժմ արդեն սկսել է հնարավոր տարբերակներ փնտրել իր բռնցքամարտիկի համար: -0-