Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում կայացած շախմատի միջազգային գերմրցաշարում:
Կիրակի Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ և վաստակելով 9 միավոր՝ անհասանելի է դարձել նորվեգացի Մագնուս Կառլսենի համար, ով մրցաշարի ավարտից մեկ փուլ առաջ 7,5 միավորով զբաղեցնում էր երկրորդ տեղը:
Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է և զբաղեցնում է երկրորդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում:-0-