Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ հունվարի 18-20-ը ՀՖՖ նախագահը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում ՀՖՖ նախագահը հանդիպումներ կունենա նաև ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի, իր պաշտոնակից գործընկերների հետ: -0-
0-