ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու և նորվեգացի Մագնուս Կառլսենը կիսում են առաջատարի դիրքը Վեյկ-ան-Զեեում անցկացվող շախմատի մրցաշարում:
Երեքաբթի Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ամերիկացի Գաթա Կամսկուն, իսկ Կառլսենը ոչ-ոքի է խաղացել իտալացի Ֆաբիանո Կարուանի հետ:
Մրցաշարի չորրորդ օրը ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հաղթանակ է տարել չեխ Դավիթ Նավարուի նկատմամբ:
Բորիս Գելֆանդ (Իսրայել) – Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Վուգար Հաշիմով (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – Լյուկ Վան Վելի (Նիդեռլանդներ), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով:
Մրցաշարի առաջատարներ Արոնյանն ու Կառլսենը վաստակել են 3-ական միավոր: Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են 2,5-ական միավոր վաստակած Ռաջաբովն ու Կարուան: Տոպալովը, Կարյակինը, Իվանչուկը, Վան Վելին և Գիրին վաստակել են 2-ական միավոր: 1,5-ական միավոր են վաստակել Գելֆանդը, Հաշիմովը, Կամսկին, Նակամուրան: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է 1 միավոր վաստակած Նավարան:
Հինգերորդ փուլը կանցկացվի հինգշաբթի:-0-