ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կատալոնական դերբիում բաց են թողել «Էսպանյոլին» պարտության մատնելու հնարավորությունը՝ թույլ տալով մրցակցին խաղի ամենավերջում հավասարեցնել հաշիվը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բարսելոնայի «Կոռնելիա Էլ Պրատ» մարզադաշտում անցկացված հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Խաղի 16-րդ րոպեին հաշիվը բացել է Սեսկ Ֆաբրեգասը, սակայն «Բարսելոնային» չի հաջողվել զարգացնել հաջողությունը: Հանդիպման 86-րդ րոպեին Ալվարո Վասկեսը հավասարացրել է հաշիվը:
«Բարսելոնան» Պրիմերայում վաստակել է 38 միավոր և 5 միավորով հետ է մնում առաջատար «Ռեալից»: «Էսպանյոլը» վաստակած 24 միավորով կիսում է 7-8-րդ տեղերը:-0-