Բուֆոնն ու Կանավարոն հիշատակվում են պայմանավորված հանդիպումների մասին նյութերում. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իտալիայի ֆուտբոլի հավաքականի առանցքային ֆուտբոլիստների՝ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի, պաշտպան Ֆաբիո Կանավարոյի և կիսապաշտպան Ջենարո Գատուզոյի անունները հիշատակվում են պայմանավորված հանդիպումների գործով հետաքննության նյութերում, չորեքշաբթի հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Իտալական թերթերը հղում են անում «Ռավենա» ակումբի դարպասապահների նախկին մարզիչ Նիկոլա Սանտոնիի լսած խոսակցություններին, ով «Ատալանտա» ակումբի նախկին ավագ Կրիստիանո Դոնիի ընկերն է, ում նախորդ շաբաթ ձերբակալալ են: Դոնին կասկածվում է նախորդ տարի В սերիայի շրջանակներում ամենաքիչը երեք պայմանավորված խաղերի անցկացման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ծանոթներից մեկի հետ խոսելիս Սանտոնին քննարկում է Ապենինյան կղզիներում անցկացվող պայմանավորված խաղերի հետաքննությունը, որի գործով առաջին ձերբակալությունները սկսվել են այս տարվա հունիսին, նա հիշատակում է Բուֆոնին, Կանավարոյին և աշխարհի 2006 թ.-ի լավագույն ֆուտբոլիստ Գատուզոյին:
Աղմկոտ հետաքննության կապակցությամբ թերթերի էջերում իտալական ֆուտբոլի հայտնի անունների հայտնվելուց բացի, տեղական ԶԼՄ-ները չորեքշաբթի նաև տեղեկացրել են, որ քննիչների կասկածի տակ կարող են հայտնվել նախկին առաջնության А սերիայի շրջանակներում կազմակերպված երեք խաղերը:-0-