ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսին զինծառայության զորակոչի տարկետում հատկացնելու մասին որոշում է կայացրել:
«Այաքսի» ծագող աստղը՝ 21-ամյա Արազ Օզբիլիսը (ազգությամբ հայ), 2011թ.-ի սեպտեմբերին ՀՀ քաղաքացիություն է ստացել և ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Կառավարական որոշմամբ նախատեսվում է, որ տարկետումը տրվելու է մինչև 2013թ.-ի գարնանային զորակոչը:
2009թ.-ի հունիսին Օզբիլիսը ճանաչվել է «Այաքս» երիտասարդական կազմի ամենատաղանդավոր երիտասարդ խաղացողը: -0-