Տիտղոսակիր ռուս գեղասահորդները ելույթ կունենան Պսկովի Սառցե պալատի բացմանը

02.12.2011, 11:41
Տիտղոսակիր ռուս գեղասահորդները ելույթ կունենան Պսկովի Սառցե պալատի  բացմանը
Տիտղոսակիր ռուս գեղասահորդները ելույթ կունենան Պսկովի Սառցե պալատի  բացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Պսկովի Սառցե պալատում տիտղոսակիր ռուս գեղասահորդների մասնակցությամբ հիասքանչ սառցե շոու կբացվի՝ Իլյա Ավերբուխի գլխավորությամբ: Սառցե պալատի շինարարության վրա ծախսվել է ավելի քան 350 մլն ռուբլի, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մարզային կոմիտեի ներկայացուցիչը:

«Բացման պաշտոնական արարողությունից հետո հանդիսատեսին կներկայացվի Իլյա Ավերբուխի շոուն՝ օլիմպիական չեմպիոններ Ալեքսեյ Յագուդինի, Տատյանա Տոտմյանինայի, Մաքսիմ Մարինինի, Տատյանա Նավկայի, Ռոման Կոստոմարովի և այլ ռուս գեղասահորդների ու «Սառցե դարաշրջան» նախագծի մասնակիցների մասնակցությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Փակ սահադաշտը, որը նախատեսված է մոտավորապես 2,5 հազար մարդու համար, նախատեսված է ուսումնամարզական պարապմունքների, ձմեռային մարզաձևերի մրցումների և մշակութային միջոցառումների անցկացման համար:-0-