Չինացի շախմատիստուհի Հոու Իֆանին մեկ քայլ է մնացել շախմատային թագը նվաճելու համար
Համաշխարհային շախմատային թագի համար պայքարում չինացի Հոու Իֆանը մրցաշարի յոթերորդ պարտիայում առաջ է անցել Հնդկաստանը ներկայացնող Համպի Կոներին, և այժմ նրան բավական է գոնե մեկ անգամ ոչ-ոքի խաղալ հակադրության մնացած երեք պարտիաներում:
Հոու Իֆանը չորեքշաբթի 97-րդ քայլին սպիտակ քարերով հաղթել է հակառակորդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Յոթ խաղից հետո ինը պարտիաներից բաղկացած խաղի հաշիվը դարձել է 5-2՝ հօգուտ տիտղոսակրի:
Տիրանում (Ալբանիա) անցկացվող մրցախաղի հաջորդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Ինը պարտիաների արդյունքում հավասար հաշվի դեպքում տեղի կունենա թայ-բրեյկ՝ 25 րոպե հսկողությամբ չորս պարտիա գումարած մեկ քայլի համար նախատեսված 10 վայրկյանը:
Իֆանը Չինաստանի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն է (2007, 2009), 2010թ.-ին նվաճել է շախմատային թագը: 2001թ.-ին Կոներն ուժեղագույն շախմատիստն է դարձել մինչև 20 տարեկանների շրջանում: -0-