Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան լուծել է Գուս Հիդդինգի հետ կնքած պայմանագիրը. ԶԼՄ
16.11.2011,
13:46
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան լուծել է Գուս Հիդդինգի հետ կնքած պայմանագիրը. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվել է մարզիչ Գուս Հիդդինգի հետ պայմանագիրը լուծելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով De Telegraaf-ին:
Հոլանդացի մասնագետը չի կարողացել Թուրքիայի հավաքականին դուրս բերել Եվրո-2012-ի եզրափակիչ, թիմը 0:3 հաշվով զիջել է Խորվաթիայի հավաքականին:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է աշխատավարձ վճարել Հիդդինգին ընդհուպ մինչև նրա պայմանագրի ավարտը՝ 2012 թ.-ի օգոստոսի 1-ը:
Հանդիպումից հետո 65-ամյա մարզիչը թուրք ֆուտբոլիստների հետ Զագրեբից Ստամբուլ չի մեկնել, այլ ուղևորվել է հայրենի Ամստերդամ:-0-