413.47
4
386.35
+22
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Աբրահամը որակավորման մենամարտ կանցկացնի 2012 թվականի հունվարի 14-ին

16:30
15 Նոյեմբերի 2011

Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայում, հաղորդում է բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ 2-3 որակավորման մենամարտ անցկացնելուց հետո բռնցքամարտիկը կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը, որը բռնցքամարտիկը մտադիր է նվաճել արդեն 2012թ.-ին:

Առաջիկա մենամարտի ժամանակ մարզիկը մտադիր է մրցել մինչև 75կգ քաշային կարգում:

Ներկայումս Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով մարզական սննդաբանի խորհրդատվությամբ քաշի նվազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է և սահմանափակումներ սննդակարգում, և մարզումների ավելացում:

«Հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց եթե աշխատասեր ես, գնում ես նպատակներիդ ետևից և անհաջողությունից չես ընկճվում, ապա հաղթանակն անխուսափելի է: Ես նորից կվայելեմ հաղթանակի բերկրանքը` ձեռք բերելով այն, ինչ կորցրել եմ»,- հայտարարում է բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին  Երևանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում նվաճելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:35
18 Սեպտեմբերի 2023
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում
13:37
15 Սեպտեմբերի 2023
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի և ՀՖՖ–ի դեմ
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի և ՀՖՖ–ի դեմ
12:11
15 Սեպտեմբերի 2023
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
00:56
09 Սեպտեմբերի 2023
Եվրո-2024. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Թուրքիայի դեմ խաղում
23:57
08 Սեպտեմբերի 2023
Հայաստանի հավաքականը բացեց խաղի հաշիվը Թուրքիայի հետ խաղում
Հայաստանի հավաքականը բացեց խաղի հաշիվը Թուրքիայի հետ խաղում
16:58
31 Օգոստոսի 2023
Ես հեռանում եմ որպես ֆուտբոլիստ, բայց մնում եմ ձեզանից մեկը. Գևորգ Ղազարյան (ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը