Օտարերկրացի դարպասապահները 2012 թվականից չեն մասնակցի Հայաստանի ֆուտբոլի առաջնություններին. ՀՖՖ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բարձրագույն լիգայի ակումբները պետք է հրաժարվեն օտարերկրյա դարպասապահների ծառայություններից: Նման որոշում է ընդունվել ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի նիստում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից: Որոշումն ուժի մեջ կմտնի 2012 թվականից:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2012 թվականի Հայաստանի առաջնությունը անցումային կլինի գարուն-աշուն համակարգից դեպի աշուն-ձմեռ: Մրցաշարը կմենկնարկի 2012թ. մարտին և կավարտվի 2013թ. մայիսին: Միաժամանակ 2013 թվականի Հայաստանի առաջնությունը կանցկացվի աշուն-գարուն համակարգով:
Հայաստանի առաջնությունում հաղթած թիմը կստանա պարգևաճար 10 միլիոն դրամի, իսկ Գավաթի խաղարկության հաղթողը` 6 միլիոն դրամի չափով:
Հայաստանի «Տարվա լավագույն խաղացողն» իր հերթին կստանա 10 հազար դոլար: -0-