Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Նայդիչի հետ Եվրոպայի առաջնության եզրափակիչ տուրում

11.11.2011, 17:26
Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Նայդիչի հետ Եվրոպայի առաջնության եզրափակիչ տուրում
Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Նայդիչի հետ Եվրոպայի առաջնության եզրափակիչ տուրում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ուրբաթ սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ  հունական Պորտո Կարաս հանգստավայրում անցկացվող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին՝ իններորդ տուրում:

Մյուս երեք խաղատախտակների վրա խաղը շարունակվում է՝ Սերգեյ Մովսիսյանը պայքարում է Գեորգ Մայերի, Դանիել Ֆրիդմանը՝ Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանը՝ Յան Գուստավսոնի հետ:

Մրցաշարային աղյուսակն այս պահին գլխավորում է Հայաստանը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Գերմանիայի թիմից:

Այսպիսով, հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կդառնա շախմատի պատմության մեջ միակը, որը մեկ տարվա ընթացքում հաղթել է և աշխարհի, և Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի թիմային առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 2-ին: Կանանց և տղամարդկանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 9-տուրանոց համակարգով, բոլոր թիմերի կազմերում են 4 հիմնական խաղացողներ և մեկ պահուստային: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 թիմ, կանանց մրցաշարին՝ 28: -0-