Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթել է Անդորրայի թիմին՝ Եվրոպայի առաջնության երկրորդ ընտրական փուլի ուղևորություն ապահովելով:
82-րդ րոպեին տուգանային հրապարակից միակ գնդակը խփել է հայ կիսապաշտպան Աղվան Պապիկյանը:
Առաջին մրցախաղում Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է սլովակներին, իսկ երկրորդ մրցախաղում զիջել է հույներին (1-2): Այսպիսով, Հայաստանի թիմը տասներորդ խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Խմբում յոթ միավորով առաջին տեղում է գտնվում Հունաստանի հավաքականը: Չորս միավորով սլովակները զբաղեցրել են երրորդ տեղը, իսկ անդորրացիները՝ ոչ մի միավոր չհավաքելով, եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Մինչև 19 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երեք ռաունդով՝ ընտրական, էլիտ և եզրափակիչ:
Էլիտ ռաունդը կանցկացվի 2012թ.-ի գարնանը, դրան կմասնակցեն ընտրական ռաունդն անցած 25 թիմերը և ամենաբարձր վարկանիշ ունեցող երեք հավաքականները:
Այդ թիմերը ձևավորում են յոթ մինի-մրցախաղ՝ յուրաքանչյուրում չորսական մասնակցով: Խմբի յոթ հաղթողները կմիանան եզրափակիչ փուլի տերերին: -0-