ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Սլովակիայի հավաքականին՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին մրցախաղում:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է տասերորդ խմբում, որտեղ նաև ընդգրկվել են Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականները:
38-րդ րոպեում խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի և երևանյան «Փյունիկի» հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ հինգ րոպե հետո հենց նա է արդյունավետ օգտագործել սլովակ պաշտպանի սխալը և կրկնապատկել է հաշիվը:
71-րդ րոպեում սլովակների խաղացող Յակոբ Վոյտուշին հաջողվել է մեկ գնդակ խփել:
Երկրորդ մրցաշարի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին: Այդ օրը մրցաշարի տերերը՝ Հայաստանի հավաքականը կխաղա հույների հետ:
Ընտրական փուլի վերջին խաղը հայկական թիմը կանցկացնի հոկտեմբերի 26-ին անդորրացիների հետ: -0-