428.08
4.33
402.22
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Թոթենհեմ» ակումբի մարզիչը պատրաստ է ձմռանը ազատ արձակել ֆուտբոլիստ Պավլյուչենկոյին

11:16
21 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի «Թոթենհեմ» ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնափը հայտարարել է, որ խոչընդոտներ չի ստեղծի ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի համար, եթե նա ցանկանում է փոխել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և ակումբը ստանա արժանի առաջարկ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ESPN-ին:

Պավլյուչենկոն այս սեզոնին դաշտ է դուրս եկել պրեմիեր լիգայի միայն մի հանդիպման ժամանակ, սակայն գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի Լիգայի շրջանակներում «Շեմրոկ Ռոբերս» իռլանդական ակումբի հետ խաղի ժամանակ: Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացողի համար մի քանի ռուսական ակումբ է նախատեսված, այդ թվում նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Պավլյուչենկոն վերջերս հայտարարել է, որ կհեռանա «Թոթենհեմից», եթե ավելի շատ խաղային ժամանակ չստանա:

«Եթե նա ցանկանա հեռանալ ակումբից, և մենք լավ առաջարկ ստանանք, ապա առանց կասկածի կքննարկենք այն: Սակայն ես չեմ ցանկանում վաճառել նրան, նա լավ մարդ է և ֆուտբոլիստ: Հուսով եմ, որ նա լավ սեզոն կանցկացնի», - ասել է Ռեդնափը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Էմանուել Ադեբայորի թիմում ընդգրկվելուց հետո Պավլյուչենկոյի համար ավել դժվար դարձավ պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար:

«Նա պետք է ամեն հանդիպման ժամանակ ջանք գործադրի: Այնքան էլ հաջող «նախասեզոն» չի ունեցել: Այս տարի բականին բարձր խաղային մակարդակ չի ցուցադրել՝ հիմնական կազմում ընդգրկվելու համար», - ասել է Ռեդնափը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Նոյեմբերի 2023
Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին (ՎԻԴԵՈ)
Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին․ ՎԻԴԵՈ
10:30
31 Հոկտեմբերի 2023
Լիոնել Մեսսին 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին
Արգենտինացին կարիերայում նվաճեց 8-րդ «Ոսկե գնդակը»
10:42
30 Հոկտեմբերի 2023
Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին աշխարհի առաջնությունում, այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար
11:09
24 Հոկտեմբերի 2023
Երեք հայ հեծանվորդներ 5 մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում
Հեծանվորդներ Վահե Վիրաբյանը, Էդուարդ Գրիգորյանը և Արթուր Վարելջյանը երեք մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

15:21
20 Հոկտեմբերի 2023
ՀՖՖ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
19:37
16 Հոկտեմբերի 2023
«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ
14:47
13 Հոկտեմբերի 2023
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Մեր մարզիկները հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
15:37
10 Հոկտեմբերի 2023
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ