Բերեզովսկին կխաղա Հայաստանի հավաքականի կազմում Եվրո-2016-ի ընտրական փուլում. ՀՖՖ նախագահ

17.10.2011, 11:05
Բերեզովսկին կխաղա Հայաստանի հավաքականի կազմում Եվրո-2016-ի ընտրական փուլում. ՀՖՖ նախագահ
Բերեզովսկին կխաղա Հայաստանի հավաքականի կազմում Եվրո-2016-ի ընտրական փուլում. ՀՖՖ նախագահ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ Պոդմոսկվիեի «Խիմկի» ակումբի 37-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին պետք է հանդես գա երկրի ազգային հավաքականում Եվրո-2013-ի մրցաշրջանում:

«Համոզված եմ, որ Բերեզովսկին կխաղա Եվրոպայի առաջնության հաջորդ մրցաշրջանում: Նա պրոֆեսիոնալ է և անպայման կխաղա, եթե առողջության հետ կապված խնդիրներ չունենա», - ասել է Հայրապետյանը ՀՀՀ-ի «Լրացուցիչ ժամանակ» ծրագրին տված հարցազրույցում:

Նա նաև մեկնաբանել է մամուլում տարածված խոսակցություններն այն մասին, թե դարպասապահն իբր մտադիր է ավարտել կարիերան:

«Բերեզովսկին արժեքավոր է մեզ համար, և եթե նա որոշի ավարտել կարիերան, ապա ես դա կիմանամ առաջինը, և երկրորդ՝ կանեմ ամեն ինչ, որպեսզի նա մնա հավաքականում», - ասել է Հայրապետյանը:-0-