Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականը, որի հետ պետք է ուժերը չափի Էստոնիայի հավաքականը Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար, խաղում է էստոնացիներին ծանոթ խաղաոճով, հայտարարել է Լեհաստանի Կրակովի «Վիսլի» թիմի և Էստոնիայի ազգային հավաքականի դարպասապահ Սերգեյ Պարեյկոն, ում խոսքերը մեջբերում է լեհական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Եվրո-2012-ի ընտրական խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Էստոնիայի հավաքականը, առաջ անցնելով Սերբիայից և Սլովենիայից, նոյեմբերի11/12-ին և 15-ին Իռլանդիայի հավաքականի հետ երկու խաղ կանցկացնի Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար: Իռլանդիա-Հայաստան եզրափակիչ խաղում (2:1) վիճահարույց մրցավարության շնորհիվ՝ իռլանդացիները խմբում զբաղեցրել են երկրորդ տեղը, որտեղ առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի հավաքականը:
«Կարծում եմ, որ մեր մրցակիցները խաղում են Հյուսիսային Իռլանդիայի խաղաոճով, որի հետ մենք արդեն մրցել ենք խմբային փուլում (հաղթելով երկու անգամ. սեփական հարկի տակ՝ 4:1, արտագնա խաղում՝ 2:1)», - ասել է Պարեյկոն «Վիսլայի» պաշտոնական կայքում:
«Իհարկե, իռլանդացիները մեր դիմակայության ֆավորիտներն են: Մեզ համար դժվար է լինելու դուրս գալ Եվրո-2012-ի եզրափակիչ, սակայն մենք կփորձենք արժանի կերպով հանդես գալ այդ հանդիպումներում», - ավելացրել է 34-ամյա դարպասապահը, ով 2001-2010 թթ.-ին հանդես է եկել Ռուսաստանի «Ռոտոր» և «Տոմ» թիմերում:
Անցումային այլ խաղերում խորվաթներն ուժերը կչափեն թուրքերի, պորտուգալացիները՝ բոսնիացիների, իսկ չեխերը՝ չեռնոգորցիների հետ:-0-