Տասներկու պատանի հայ մարզիկներ կմասնակցեն «Պատանի սամբիստ-2011» մրցաշարի եզրափակիչ փուլին, որը կանցկացվի հոկտեմբերի 28-31-ը Մոսկվայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ղեկավար Լեոնիդ Հայրապետյանը:
Ըստ Հայրապետյանի, եզրափակիչ փուլում սամբոյի հայկական դպրոցի պատիվը բարձր կպահեն Տիգրան Մկոյանը (40 կգ քաշային կարգում), Հենրիկ Մովսիսյանը (42 կգ), Լյուդվիգ Ղազարյանը (45 կգ), Գարիկ Մխիթարյանը (48 կգ), Արման Արամայիսյանը (51 կգ), Արտյոմ Ավետիսյանը (55 կգ), Սամվել Խաչատրյանը (59 կգ), Գևորգ Խիթարյանը (63 կգ), Կառլեն Ղուկասյանը (68 կգ), Սամվել Մարտիրոսյանը (73 կգ), Գրիգոր Սահակյանը (78 կգ) և Շավարշ Սահակյանը (78+ կգ):
Ֆեդերացիայի ղեկավարը նշեց, որ պատանի սամբիստների հետ մրցաշարին կմեկնեն մարզիչ Դավիթ Խիթարյանը, դատավոր Էդուարդ Ասլանյանը: -0-