Եթե Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները չկարողանան դուրս գալ Եվրո-2012-ի եզրափակիչ, ապա ազգային թիմը կունենա ուրիշ մարզիչ, երեքշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Դիկ Ադվոկատը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի հավաքականը երկուշաբթի մարզական հավաք է սկսել Եվրո-2012թ-ի ընտրական փուլի շրջանակներում Սլովակիայի (հոկտեմբերի 7) և Անդորրայի (հոկտեմբերի 11) հավաքականների հետ հանդիպումների նախաշեմին:
«Ամեն դեպքում դա կլինի արդեն մյուս մարզիչի պարտականությունը, իմ պայմանագիրն ավարտվել է»,- պատասխանել է Ադվոկատը թիմի ապագայի մասին հարցին, եթե նա դուրս չկա Եվրոպայի առաջնության եզրափակիչ: «Մենք ունենք երկրորդ հավաքականը: Եթե լրացուցիչ ֆուտբոլիստների անհրաժեշտություն լինի, ապա կարելի է նրանց կանչել երկրորդ հավաքականից և երիտասարդական թիմից»:
Ընտրական փուլի ավարտից երկու հանդիպում առաջ Ռուսաստանի հավաքականը B խմբում զբաղեցնում է առաջին տեղը՝ երկու միավորով առաջ անցնելով իռլանդացիներից և երեք միավորով՝ սլովակներից և հայերից:
«Մենք խմբի առաջատարներն ենք, գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը: Սակայն կարևոր է, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, մենք կրկին հայտնվենք առաջին տեղում: Եվ ամեն ինչ մեր ձեռքերում է, խմբի մնացած մասնակիցները նման բան չեն կարող ասել», - հայտարարել է Ադվոկատը: «Մենք ֆուտբոլիստներին պետք է ասենք, որ չի կարելին հույսը դնել ոչ-ոքիի վրա: Մենք արտագնա ոչ մի խաղում պարտություն չենք կրել, և դա մեզ վստահություն կներշնչի»:-0-