ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սլովակիայի թիմի հետ միայն հաղթանակի համար են խաղալու, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ռուսական թիմի պաշտպան Ռոման Շիշկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դիկ Ադվոկատի թիմը սլովակների հետ կխաղա Բրատիսլավայում հոկտեմբերի յոթին և Անդորրայի հետ Մոսկվայում՝ հոկտեմբերի 11-ին:
Երկուշաբթի Ռուսաստանի ֆուտբոլիստները հավաքվել են «Բալչուգ» հյուրանոցում, երտեղ կսկսվի ազգային թիմի հավաքը Եվրո 2012-ի ընտրական փուլի եզրափակիչ երկու խաղերին նախապատրաստվելու համար: -0-