«Անժին» մտադիր է դառնալ Ռուսաստանի լավագույն ֆուտբոլային ակումբը. Ռոբերտո Կառլոս
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Անժի» ակումբի ֆուտբոլիստները մտադիր են դառնալ լավագույն ռուսական թիմը, հայտարարել է Մախաչկալայի ակումբի ավագ Ռոբերտո Կառլոսը, ում խոսքերը մեջբերում է As իսպանական թերթը:
Հինգշաբթի հայտնի է դարձել, որ հայտնի բրազիլացի պաշտպանը կատարելու է «Անժի» թիմի խաղացող մարզչի պարտականությունները գլխավոր մարզիչ Հաջի Հաջիևի հետ համագործակցության դադարացումից հետո:
«Ես կօգնեմ ինչով կկարողանամ, չնայած իմ տեղը դաշտում է, ես անգամ չունեմ մարզչական արտոնագիր: Այժմ մենք ցանկանում ենք դառնալ Ռուսաստանի լավագույն թիմը և մեր անունը գրել եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ», - հայտարարել է Ռոբերտո Կառլոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մադրիդի «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի եռակի հաղթողի խոսքերով՝ «Անժին» արդեն մոտ ապագայում ի վիճակի է հասնել հաջողության եվրոգավաթներում: «Եթե մենք շարունակենք ներգրավել ուժեղագույն խաղացողների և պահպանենք ներկա ակումբային կառուցվածքը, ապա երկու տարի անց կկարողանանք հաղթել Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի վիճակահանությունում», - համոզված է բրազիլացի ֆուտբոլիստը:
Ռոբերտո Կառլոսը նշել է, որ կամերունցի ֆուտբոլիստ Սամուել Էթո’Օ-ի տեղափոխությունը «Անժի» կարող է նպաստել, որ Դաղստանի մայրաքաղաք տեղափոխվեն աստղային այլ ֆուտբոլիստներ:
Ռուսաստանի առաջնության 25 փուլերից հետո «Անժին» 41 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը:-0-