Մի շարք երկրների մարզիկներ Երևանում կմասնակցեն Սամբոյի պատանեկան երկրորդ մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի, Ռուսաստանի, Հունաստանի և Վրաստանի, Ուկրաինայի և Բելառուսի մարզիկները կմասնակցեն Սամբոյի`Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի մրցանակի պատանեկան երկրորդ մրցաշարին, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երևանում, հայտնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, մրցաշարը նվիրված կլինի Հայաստանի անկախության և ԱՊՀ-ի ձևավորման 20-ամյակին:
Մրցաշարն ընթանում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հովանու ներքո:
«Ռուսաստանը կներկայացնեն սամբիստներ Աստրախանի, Լենինգրադի, Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Սվերդլովսկի, Ուլյանովսկի մարզերից և Կրասնոդարի երկրամասից: Առաջին անգամ սպասվում է ուկրաինացի և բելառուսցի մարզիկների մասնակցությունը”,- նշվում է հաղորդագրությունում:
Մրցաշարի բացման արարողությունը կանցկացվի հոկտեմբերի 1-ին ժամը 18-ին «Դինամո» մարզապալատում:
Բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսկավ Կովալենկոն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Զորի Բալայանը, Հայաստանի Հանրապետության նախագահի սպորտի գծով խորհրդական Յուրի Վարդանյանը:
«Սամբիստ մարզիկներն էքսկուրսիաներ կկատարեն Հայաստանի պատմական և վայրերով, կայցելեն Հայաստանի ավիացիայի պատմության թանգարան, որտեղ նրանց կցուցադրվի ֆիլմ Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0