Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 11-ը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի «Մեծ սաղավարտի» ամփոփիչ մրցախաղին, որը կանցկացվի Սան Պաոլոյում (Բրազիլիա) և Բիլբաոյում (Իսպանիա), հաղորդում է armchess.am-ը:
Մասնակիցների թվում է նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Խիկարու Նակամուրան (Ճապոնիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա): -0-