ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև շախմատային մրցաշար կանցկացվի հոկտեմբերի 15-20-ը Երևանում, հաղորդում է armchess.am կայքը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի օլիմպիական կրկնակի չեմպիոն է, աշխարհի գործող չեմպիոն, իսկ ռուսական թիմը՝ օլիմպիական բազմակի չեմպիոն, աշխարհի նախկին չեմպիոն:
«Աշխարհահռչակ գրոսմայստերների մասնակցությամբ մրցախաղը կընթանա ութ խաղատախտակների վրա, երեք ձևաչափով` արագ շախմատ, Ֆիշերի շախմատ, կայծակնային խաղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թիմերի կազմը դեռ չի հրապարակվել: -0-