430.54
7.67
408.56
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը հայ ֆուտբոլիստների փայլուն հաղթանակների շարունակության հույս ունի

19:24
07 Սեպտեմբերի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս ունի, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կշարունակի իր փայլուն ելույթը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները:

«Շնորհավորում եմ բոլորիս մեր ֆուտբոլիստների փայլուն հաղթանակի կապակցությամբ: Հուսով եմ, որ նման խաղաոճը մեր հավաքականը կշարունակի և միասին նոր, փայլուն հաղթանակներ կտոնենք», - գրել է ՀՀ կառավարության ղեկավարը Facebook-ի իր էջում:

Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։

Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:11
20 Հունիսի 2022
Հայտնի է, թե երբ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» խաղացող
Հայտնի է, թե երբ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» խաղացող
15:30
15 Հունիսի 2022
Փաշինյանը FIFA–ի նախագահի հետ քննարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը
Փաշինյանը FIFA–ի նախագահի հետ քննարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը
18:03
13 Հունիսի 2022
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան
17:56
04 Հունիսի 2022
Հայկական ֆուտբոլի լեգենդները վերադառնում են. Հայաստանի և Վրաստանի հավաքականները Երևանում կանցկացնեն հրաժեշտի հանդիպում
Հայկական ֆուտբոլի լեգենդները վերադառնում են. Հայաստանի և Վրաստանի հավաքականները Երևանում կանցկացնեն հրաժեշտի հանդիպում
09:48
02 Հունիսի 2022
Ռաֆիկ Հարությունյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ռաֆիկ Հարությունյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
19:41
31 Մայիսի 2022
Հայ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է Աբի Դաբիում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է Աբի Դաբիում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում. ՖՈՏՈ
10:54
31 Մայիսի 2022
Հայաստանը 2023թ.–ին կընդունի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը. Փաշինյան
Հայաստանը 2023թ.–ին կընդունի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը
19:56
30 Մայիսի 2022
Բաչկովը Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն է` գրանցելով պատմական արդյունք հայկական բռնցքամարտիպատմության մեջ
Բաչկովը Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն է` գրանցելով պատմական արդյունք հայկական բռնցքամարտիպատմության մեջ
19:41
30 Մայիսի 2022
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
21:46
26 Մայիսի 2022
Հենրիխ Մխիթարյանը կփոխի ակումբը. ԶԼՄ
Հենրիխ Մխիթարյանը կփոխի ակումբը
11:07
26 Մայիսի 2022
Հայկական եռագույնը` հաղթական հանդիպմանը. Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» դարձել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայկական եռագույնը`  հաղթական հանդիպմանը. Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» դարձել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:01
16 Մայիսի 2022
44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը հռչակվել է Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը հռչակվել է Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ