ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, չինացի Հոու Իֆանին նախօրեին Խանտի Մանսիյսում մեկնարկած Շախմատի աշխարհի գավաթի հանդիպման ժամանակ, հաղորդում է armchess.am կայքը:
Մրցաշարում հանդես եկող հայ շախմատիստ Արման Փաշիկյանը զիջել է լեհ շախմատիստ Ռադոսլավ Վոյտաշեկին:
Նոկաուտ-համակարգով ընթացող աշխարհի գավաթին մասնակցում է 128 շախմատիստ:-0-