ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը դուրս է եկել Դուբլինում անցկացվող բռնցքամարտի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամարս» թերթի տեղեկատվական կենտրոնը, 49 կգ քաշային կարգում հանդես եկող Սողոմոնյանը քառորդ եզրափակչում համառ պայքարում պարտության է մատնել իռլանդացի Էվան Մեթքալֆին՝ նման կերպ ապահովելով բրոնզե մեդալ:
Կիսաեզրափակչում Սողոմոնյանն ուժերը կչափի անգլիացի բռնցքամարտիկ Ջեք Բաթեսոնին պարտության մատնած ուկրաինացի Ալեքսանդր Իվանովի հետ:-0-