Կամերունի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն երեք տարվա պայմանագիր է կնքել Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի հետ, հաղորդում է Agence France-Presse տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի աղբյուրին:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ Էտո’-Օ-ն «Անժիում» կստանա տարեկան 20,5 մլն եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ «Ինտերի» բանակցությունները, որը հաստատել է կամերունցու վերջնական արժեքը՝ 29 մլն եվրո, և «Անժիի», որը 24 մլն էր առաջարկում հարձակվողի համար, դադարեցվել են:
Էտո’Օ-ն «Ինտեր» է եկել 2009թ.-ին իսպանական «Բարսելոնայից»: Կատալոնցիների կազմում հարձակվողը երեք անգամ հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում և երկու անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել, իսկ «Ինտեր» տեղափոխվելուց հետո համալրել է տիտղոսների հավաքածուն՝ նվաճելով սկուդետո և ևս մեկ անգամ տոնելով ՉԼ-ի հաջողությունը: -0-