416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Լիտվացիներն օբյեկտիվորեն ուժեղ էին. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Պիցելի

14:14
11 Օգոստոսի 2011

Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց դաշտում օբյեկտիվորեն ուժեղ էին Հայաստանի հավաքականից, «Ռ-Սպորտ»-ի թղթակցին է հայտնել Դոնեցկի «Մետալուրգի» և հայկական թիմի կիսապաշտպան Մարկոս Պիցելին։

Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով զիջել է Լիտվայի հավաքականին։ Ազգային հավաքականում 2008 թվականի մայիսի 22-ին Մոլդավիայի հետ խաղում առաջին անգամ հանդես եկած բրազիլահայ Պիցելին Կաունասի մարզադաշտում դուրս է եկել մեկնարկային կազմում, խաղի ընթացքում մի քանի վտանգավոր պահ է ստեղծել լիտվացի դարպասապահ Ժիդրունաս Կարչեմարկասի համար։

«Հակառակորդը մեզանից ուժեղ էր,- խոստովանեց Պիցելին։ - Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան էլ տխուր չէ, որովհետև բացթողած արագ գոլից հետո մարզիչների շտաբը որոշում ընդունեց հնարավորություն տալ երիտասարդ ֆուտբոլիստներին՝ իրենց դրսևորելու համար, խաղի ընթացքում չորս փոխարինում կատարվեց։ Լիտվայի հետ խաղը պետք էր մեր թիմին որպես փորձարարական, և ոչ վարկանիշային, այդ պատճառով արդյունքը մղվեց երկրորդ պլան»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նշեց, որ, լիտվացիների հետ խաղում սխալներ թույլ տալով, հայկական հավաքականի ֆուտբոլիստները բացահայտեցին իրենց թույլ տեղերը, որոնք պետք է «կարկատեն» մինչև հաջորդ կարևոր խաղը՝ Անդորրայի հետ Եվրո-2012 ընտրական փուլում։

Խմբում պայքարը, Պիցելիի խոսքով, դեռ շարունակվում է։ «Թեև խմբից դուրս գալու մեր հնարավորությունները, անկեղծ ասած, այդքան էլ մեծ չեն, Հայաստանի հավաքականը կպայքարի մինչև վերջ, - սա խոստանում եմ,- ասաց նա։ - Ռուսների հետ վերջին ոչ-ոքին մեզ վստահություն ավելացրեց, և հանձնվել չենք պատրաստվում։ Խոսելով Ռուսաստանի հավաքականի մասին՝ կարծում եմ, որ այդ թիմը դուրս կգա Եվրոպայի եզրափակիչ»։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին կխաղա Անդորրայի թիմի հետ՝ Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն