Հայաստանի շախմատի հավաքականը երկուշաբթի 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցիների հետ և հավաքելով 13 միավոր շարունակում է առաջատարը մնալ չինական Նինբո քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։
Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Ռաուֆ Մամեդովին։ Լևոն Արոնյան – Թեմուր Ռաջաբով և Վուգար Հաշիմով – Սերգեյ Մովսիսյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով։ Գաբրիել Սարգսյանը պարտվել է Շահրիար Մամեդյարովին։
Ութերորդ տուրից հետո ուկրաինացիներն ու չնացիները հավաքել են 11 միավոր։ Ուկրաինացիները հաղթել են ամերիկացիներին, չինացիները՝ հնդիկներին։ Ռուսաստանի հավաքականն Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակից հետո 10 միավոր ունի։ Նույնքան էլ ունեն եգիպտացիներին հաղթած հունգարացիները։ -0-