Երեք հայ բռնցքամարտիկներ Անկարայում անցկացվող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ են դուրս եկել, տեղեկացրեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
«Հրաչյա Ջավախյանը (64 կգ քաշային կարգ) և Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) ուժերը կչափեն անգլիացի բռնցքամարտիկների հետ, իսկ Արթուր Խաչատրյանի (75 կգ) մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող մարզիկը», - ասաց գործակալության զրուցակիցը:-0-