Կոնստանտին Ցզյուն ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի միջազգային սրահում

13.06.2011, 14:59
Կոնստանտին Ցզյուն ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի միջազգային սրահում

Կոնստանտին Ցզյուն ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի միջազգային սրահում (IBHOF), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՓ-ին։

Հայտնի 41-ամյա բռնցքամարտիկը, ով ավստրալական և ռուսական քաղաքացիություն ունի, 2005թ.-ին հեռացել է բռնցքամարտից։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ցզյուն անցկացրել է 33 մրցապայքար, 31 հաղթանակ է տարել (27 նոկաուտով) և երկու պարտություն է կրել։ Ցզյուն առաջին միջին քաշային կարգում WBC, WBA և  IBF վարկածներով տիտղոսների հաղթող է եղել։

Բացի Ցզյուից, փառքի սրահում ընդգրված են բռնցքամարտիկներ՝ ամերիկացի Մայք Թայսոնը և մեքսիկացի Խուլիո Սեզար Չավեսը, դերասան Սիլվեսթեր Սթալոնեն։ -0-