415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Բուքմեյքերները վստահ են, որ Հայաստանի հավաքականի հետ խաղում ռուսներն են հաղթելու

13:34
03 Հունիսի 2011

Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2012 ընտրական փուլի կայանալիք մրցախաղում ռուսական հավաքականին բացարձակ ֆավորիտ են համարում։

Այսպիսով, Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակը խաղադրույքներ է սահմանել՝ Ռուսաստանի հավաքականի հաղթանակի համար 1/7 (1,14) գործակից, ոչ-ոքիի համար՝ 5/1 (6), իսկ հայկական թիմի հաղթանակի համար՝ 12/1 (13) գործակից։

«Մարաֆոն» ռուսական բուքմեյքերական գրասենյակը նույնպես վստահ է ռուսների հաղթանակի հարցում։ Դաշտի տերերի հաղթանակի գործակիցը 1.19 է, ոչ-ոքին գնահատված է 7.1 գործակցով, իսկ հայկական հավաքականի հաղթանակը՝ 19։

Հայաստանի խոշոր բուքմեյքերական գրասենյակներից մեկում՝ «Վիվարոյում», նույնպես այդքան էլ չեն հավատում հարազատ հավաքականի հաջողությանը։ Ռուսների հաղթանակը նրանց մոտ գնահատված է 1.5 գործակցով, ոչ-ոքին՝ 6.2, իսկ հայկական հավաքականի հաղթանակը՝ 12։

Հայաստանի հավաքականը В խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ լավ հնարավորություն ստանալով դուրս գալ առաջնության եզրափակիչ փուլ: Հայ ֆուտբոլիստները չորս հանդիպումների արդյունքում վաստակել են յոթ միավոր, նույնքան միավոր ունեն խմբում երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիները, ովքեր հայերից առաջ են անցել, քանի որ 0:1 հաշվով պարտության են մատնել նրանց:

Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 26-ին Երևանում, որն ավարտվել է ոչ-ոքի հաշվով:

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կհեռարձակվի Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակի մեծ էկրանով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն