Լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլը, ով 2010/2011 խաղաշրջանում հանդես է եկել «Բոստոնի» համար, հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքին:
Օ’Նիլը երկամյա պայմանագիր էր կնքել «Սելթիքսի» հետ 2010 թվականի օգոստոսին, սակայն հունիսի մեկին երկրպագուներին ուղերձ է հղել, որում նշել է, որ ակումբի համար այլևս չի խաղալու: Արևելյան համաժողովի կիսաեզրափակչում Օ’Նիլի թիմը զիջել է «Մայամիին» 4-1 շարքում:
«Շատ շնորհակալ եմ բոլորիդ,- ասել է խաղացողն իր բլոգը կարդացողներին: - Հենց այդ պատճառով էլ առաջին հերթին ձեզ եմ դիմում: Ես որոշել եմ հեռանալ»:
«Մենք արեցինք դա,- հայտարարել է 39-ամյա բասկետբոլիստը Twitter-ի իր էջի տեսաուղերձում: - 19 տարի (անցավ)»:
Օ’Նիլը ԲԱԱ քառակի չեմպիոն է, եռակի չեմպիոն «Լեյքերսի» կազմում, մեկ անգամ` «Մայամիում»: Իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ֆինիքսի» և «Քլիվլենդի» համար: Հայտնի բասկետբոլիստն ընտրվել է 200 թվականի խաղաշրջանի ԲԱԱ և երեք անգամ ԲԱԱ փլեյ-օֆ եզրափակիչների ամենաարժեքավոր խաղացող (2000, 2004, 2009), 8 անգամ խաղաշրջանի արդյունքներով ընդգրկվել է ԲԱԱ սիմվոլիկ հավաքականում, 15 տարի մասնակցել է բոլոր աստղերի խաղին: -0-